27 ապրիլի 2011 - 13:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Փորձագետ. Մոսկվան ստիպված է կիրառել բոլոր միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար

Ռուսաստանը դատապարտված է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և արտացոլումը մամուլում» միջազգային խորհրդաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտորովը: «Ցավոք սրտի, Ռուսաստանը հիմա կարող է հանդես գալ միայն որպես տարածաշրջանային տերություն»,- ասել է պրոֆեսորը:

Իր հերթին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային քաղաքական գործընթացների ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը կարծում է, որ Ռուսաստանում հետաքրքրություն է եղել «ֆուտբոլայի դիվանագիտության» նկատմամբ: «Մենք նկատում ենք մերձեցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ռուսաստանն իր շահերն ունի տարածաշրջանում, մասնավորապես, խաղաղապահի դեր կատարել ղարաբաղյան հակամարտությունում»,- նշել է ռուս փորձագետը:

ՖՈՏՈՇԱՐՔ