27 ապրիլի 2011 - 14:10 AMT
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17տ հավաքականը հաղթել է Ուկրաինայի հավաքականին

Աստանայում շարունակվում է «Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը: Ապրիլի 27-ին ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդիպել է Ուկրաինայի հավաքականի հետ:

Հայ ֆուտբոլիստները խփել են երկու անպատասխան գնդակ և վստահ հաղթանակ տարել ուկրաինացիների նկատմամբ, հաղորդում է marathonbet.com-ը:

Այդ հանդիպումից հետո Սուրեն Չախալյանի թիմը հավաքել է երեք միավոր, նույնքան միավոր ունեն Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները: Վրաստանի հավաքականը հանդիպելու է Թուրքիայի հավաքականի հետ:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը հանդիպել է Վրաստանի հավաքականի հետ և պարտվել 3:5 հաշվով: