27 ապրիլի 2011 - 14:34 AMT
ԱՄՆ շախմատի առաջնության եզրափակչի առաջին պարտիայում Տաթև Աբրահամյանը ոչ ոքի է խաղացել

ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն, երկրի շախմատի առաջնությունում, որն ընթանում է Սենտ Լուիսում, եզրափակչի առաջին պարտիայում ոչ ոքի է խաղացել: Նա կիսել է միավորներն Աննա Զատոնսկիխի հետ:

Երկրորդ պարտիան կայանալու է ապրիլի 27-ին, հաղորդում է armchess.am-ը: