27 ապրիլի 2011 - 14:52 AMT
Ավանում փողով լի ավտոմեքենա է պայթել

Երևանի Ավան վարչական համայնքում` Ծարավ աղբյուրի փողոցում, քիչ անց պայթել է սպիտակ գույնի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա: Համաձայն լուրերի, մեքենայում եղել է խոշոր չափի գումար: Ըստ երևույթին գումարը ցանկացել են առևանգել: Մեքենայի ուղղությամբ կրակահերթեր են իրականացվել, ինչի հետևանքով մեքենան պայթել է:

Ինչպես հաղորդում է դեպքի վայրից PanARMENIAN.Net-ի թղթակիցը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Նախնական տվյալներով, զոհվել է 1 մարդ :