27 ապրիլի 2011 - 15:03 AMT
Ավանում պայթած «ԳԱԶ-24»-ը Ոստիկանության աշխատավարձը տեղափոխող մեքենան է եղել

Ապրիլի 27-ին, ժամը 13.30-ից 14.00-ի սահմաններում, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանության մամլո-ծառայությունից, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը` անհայտ անձինք դիմել են փախուստի:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Ինչպես հաղորդում է դեպքի վայրից PanARMENIAN.Net ի թղթակիցը, ըստ ականտեսների, անհայտները կրակահերթեր են արձակել, ինչի հետևանքով պայթել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա: