27 ապրիլի 2011 - 17:16 AMT
«Նևա Ռուս» ներդրումային ընկերությունը Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության մեջ $110 մլն է ներդրել

Վերջին չորս տարիների ընթացքում «Նևա Ռուս» ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում գործում է 2007 թվականից, Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության մեջ $110 մլն է ներդրել, իսկ մոտակա երկու տարիների ընթացքում ծրագրում է ևս $100 մլն ներդնել: Այդ մասին ապրիլի 27-ին ոլորտի 12 ընկերությունների ղեկավարների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային խորհրդակցության արդյունքներով հաղորդեց «Նևա Ռուս» ընկերության ներդրումների գծով տնօրեն, Հայաստանում նախագծերի ղեկավար Կարեն Ղազարյանը:

Նրա խոսքով, ներկայումս ընկերությունը շահագործում է Սարանիստի ոսկե հանքն ու Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքը, իսկ ընթացիկ տարվա հունիսին ընկերությունը մտադիր է ձեռնամուխ լինել Արմանիսի ոսկու հանքի շահագործմանը:

Ինչպես հաղորդել է Կարոն Ղազարյանը, նախնական հաշվարկներով, Արմանիսի ոսկու հանքի շահագործումը թույլ կտա ապահովել 800 տոննա լեռնային քարի արտադրողականությունը: Այս կապակցությամբ ընկերությունը արտադրության ծավալների զգալի աճ է ակնկալում: