28 ապրիլի 2011 - 09:55 AMT
«Հայոց աշխարհ». Կրակոցներ են հնչել «Ամիգո» խաղատան տարածքում, կան վիրավորներ

«Հայոց աշխարհը» հայտնում է, որ ապրիլի 27-ի առավոտյան` 05:30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնից ահազանգ է ստացվել, որ 05:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երեւան-Աշտարակ մայրուղու հինգերորդ կիլոմետրում գտնվող «Ամիգո» խաղատան տարածքում, կան վիրավորներ:

Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ 05:00-ի սահմաններում նշված խաղատան մոտ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայից կրակել են «Միցուբիշի Պաջերո» եւ ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով Գագիկ Մ.-ն եւ Վահե Մ.-ն կրծքավանդակի ձախ շրջանում ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: