28 ապրիլի 2011 - 11:48 AMT
Երեկ բացված գործարանն այսօր արդեն հրդեհվել է

Ապրիլի 28-ին ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` «Պոլիմերտրուբ» գործարանի տարածքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 06.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ:

Այնուհետու դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` 07.25-ին:

Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քմ. մակերեսով:

Նշենք, որ գործարանի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին: