28 ապրիլի 2011 - 12:09 AMT
Google Translate-ը գործարկել է ձայնային թարգմանություն

Google Translate-ի պաշտոնական բլոգը այսօր հայտնեց ձայնային թարգմանության ֆունկցիայի գործարկման մասին։Այսուհետ յուրաքանչյուր մարդ, սեղմելով բարձրախոս-ձայնագրիչ կոճակը, կարող է արտասանել թարգմանության համար իրեն անհրաժեշտ անգլերեն բառը և աջ դաշտում տեսնել թարգմանությունն ընտրած լեզվով։

Հնարավոր է նաև լսել բառերի արտասանությունը՝ սեղմելով «լսել» կոճակը։

Այս ֆունկցիան առայժմ գործում է միայն Google Chrome բրաուզեր օգտագործողների համար։