28 ապրիլի 2011 - 13:42 AMT
Դավիթ Նալբանդյանը կմասնակցի վիրահատությունից հետո առաջին մրցաշարին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ներկայացուցիչ Բերնարդո Բալիերոն հայտարարել է, որ թենիսիստն արագ վերականգնվում է և պատրաստվում է հանդես գալ Հռոմի Masters մրցաշարում, որը մեկնարկում է մայիսի 8-ին:

Մարտի 10-ին Նալբանդյանը տարավ միանգամից երկու վիրահատություն Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում, որի պատճառով նա ստիպված էր բաց թողնել մի քանի կարևոր մրցաշարեր: