28 ապրիլի 2011 - 19:49 AMT
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող է սպանվել

Ապրիլի 28-ին` ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը: