29 ապրիլի 2011 - 12:18 AMT
Հայաստանը դրական խթաններ չի տեսնում Թուրքիայի կողմից

Պաշտոնական Երևանը դրական խթաններ չի տեսնում Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիան շարունակում է ուղղակի կամ անուղղակի կերպով նախապայմաններ ներկայացնել հայկական կողմին Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:

«Դրանով Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել ստանձնած պարտավորությունները, այլ նաև դեմ է հանդես գալիս միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է Հայաստանի մոտեցումներին՝ Արձանագրությունները պետք է վավերացվեն և կատարվեն առանց նախնական պայմանների»,-ասել է ԱԳՆ ղեկավարը: