29 ապրիլի 2011 - 15:08 AMT
Apple-ը պաշտոնապես ոչ մի iPad դեռ չի բերել Հայաստան

Երևանում Apple կենտրոնը հանդիսանում է Apple ընկերության authorized reseller-ը (պաշտոնական գործընկեր)։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Apple կենտրոնի տնօրեն Էռնեստ Մարդոյանը։

Էռնեստ Մարդոյանի խոսքով Apple-ի կողմից Հայաստան պաշտոնապես iPad դեռ մուտք չի գործել.«Մենք տեղյակ չենք, թե երբ և ինչ քանակությամբ Apple-ը պաշտոնապես կներմուծի iPad 1-ը և 2-ը ԱՊՀ երկրներ»։

Նշենք, որ Apple-ն արդեն iPad 2-ը ԱՄՆ-ից հետո պաշտոնապես ներմուծել է 25 երկիր՝ Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեցարիա և Մեծ Բրիտանիա։