29 ապրիլի 2011 - 16:15 AMT
Շառլ Ազնավուրը կմասնակցի Ժնևի Գրքի միջազգային տոնավաճառի բացմանը

Ժնևի Գրքի և մամուլի միջազգային տոնավաճառի բացմանը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ինչպես Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ցուցահանդեսը բացվելու է ապրիլի 29-ին, որի բացմանը ներկա է գտնվելու Ժնևի քաղաքապետ Սանդրին Սալերնոն: Հայաստանը այս տարի ցուցահանդեսին մասնակցելու է հատուկ հյուրի կարգավիճակով:

1000 քմ տարածքում ներկայացվելու է ալբոմային, թարգմանական, հանրագիտարանային գրականություն, մամուլ և այլ բնույթի նյութեր, ինչպես նաև «Հայ հնատիպ գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքները ցուցահանդեսները և նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» շարքը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա 25 շնորհանդես և 8 թեմատիկ կլոր սեղան: Ծրագիրն իրականացվում է «Թոփալյան» հիմնադրամի և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: