30 ապրիլի 2011 - 12:39 AMT
«Թալիբանը» հայտարարել է «օկուպանտների դեմ» գարնանային հարձակում սկսելու մասին

Ծայրահեղական «Թալիբան» շարժման ղեկավարությունը շաբաթ օրը իր «Ջիհադի ձայնը» ինտերնետ-կայքում հայտարարել է «օկուպանտների դեմ» գարնանային հարձակում սկսելու մասին: Մոջահեդների գործողությունները կուղղվեն ռազմական կենտրոններրի, ավիաբազաների, լոգիստիկ և ռազմական պահակազորի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:

«Բադար» գործողության ժամանակ կկիրառավի ժամանակակից զենք և մարտավարություն: Դրանք լինելու են կայծակնային հարձակումներ, հարձակումներ քաղաքներում, մահապարտների հարձակումներ:

«Թալիբանը» կոչ է անում իշխանություններին դադարեցնել համագործակցությունն օկուպանտների հետ և միանալ մոջահեդներին: «Բադար» գործողությունը կսկսվի մայիսի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: