30 ապրիլի 2011 - 13:43 AMT
Պանրի արտադրության ծավալները Հայաստանում 2011թ. չեն փոխվել

2011-ի հունվար-փետրվարին 2010-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում արտադրվել է 3070 տոննա պանիր: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 1.3%-ով` կազմելով 39,4 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 1.3%-ով (170.9 տոննա):

2011-ի հունվար-փետրվարին յոգուրտի արտադրությունն աճել է 2.4 անգամ` 129.4 տոննա, մայոնեզի արտադրությունը` 60 %-ով (14.4 տոննա), մածունի` 0,8 %-ով (726.6 տոննա), կեֆիրի` 0,6 %-ով (52.1 տոննա), իսկ թթվասերի արտադրությունը կրճատվել է 23 %-ով (631.3 տոննա):