30 ապրիլի 2011 - 14:50 AMT
Հայաստանն ու ԼՂՀ-ն խորացնում են համագործակցությունը հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաև հետագայում:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: