1 մայիսի 2011 - 16:01 AMT
Մալդիվյան կղզիներում պահանջում են երկրի նախագահի հրաժարականը

Ապրիլի 30-ին Մալդիվյան հանրապետության մայրաքաղաքում՝ Մալեում, տեղի է ունեցել հակակառավարական ցույց: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ակցիային մասնակցել է շուրջ հինգ հազար մարդ, հիմնականում երիտասարդություն:

Ցուցարարները պահանջել են հանրապետության նախագահ Մոհամեդ Նաշիդի հրաժարականը: Մալդիվյան կղզիների բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բարդ տնտեսական իրավիճակի դեմ բողոքելու համար: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանում իրավիճակը, հաղորդում է Lenta.ru-ն: