2 մայիսի 2011 - 13:34 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն «վրդովված է» Հայաստանի մասնակցությամբ Ժնևի միջազգային ցուցահանդեսին

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնևում անցնում է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային տոնավաճառը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Մայիսի 2-ին Հայաստանի նախագահը պետք է այցելի ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի և Արցախի մասին պատմող նյութեր, ինչն էլ «հարուցել է ադրբեջանական կողմի վրդովմունքը»: «Այդ առնչությամբ դեսպանատունն անմիջապես իրազեկել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտին և ցուցահանդեսի կազմակերպիչներին: Մենք հայտնել ենք մեր բողոքն ու մտահոգությունը»,-հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Նաջաֆբեյլին հանդիպել է ցուցահանդեսի պատասխանատուներ Բերնար Գուիոտտի և Ադելինա Բեյուխի հետ: Նա հայտնել է Ադրբեջանի վրդովմունքն ու ասել, որ «հայերի ներկայացված նույթերը պետք է հեռացվեն ցուցահանդեսից»: Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտին, գրում է 1news.az-ը: