2 մայիսի 2011 - 14:23 AMT
Վարդագույն Nokia N8-երը Հայաստան կբերվեն աննշան քանակությամբ

Այսօր Nokia-ն թողարկել է N8 հեռախոսի վարդագույն սերիան։ Այս մասին գրում է Nokia-ի պաշտոնական բլոգը։

Ռեյչել Բելը, Nokia-ի ավագ դիզայները գրում է. «Հետևելով հսկայական քանակությամբ գույների մասին արձագանքներին, մենք այսօր թողարկեցինք Nokia N8-ի վարդագույնը»։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ Nokia N8-ի վարդագույն թողարկումը սիմվոլիկ քանակությամբ կբերվի Հայաստան։

«Հայաստանում վարդագույնը պահանջարկ չունի, այն չի վաճառվում, սև-ն է, որ բոլորը գնում են։ Nokia N8-ը լուրջ հեռախոս է, բիզնես ոճի հեռախոս է։ Իսկ գործարար մարդիկ գույներին չեն նայում։ Ստանալու դեպքում շատ քիչ՝ սիմվոլիկ քանակությամբ կստանանք»,- ասաց Վազգեն Բախշեցյանը։