2 մայիսի 2011 - 14:59 AMT
ՀԿԵՈւ-ն ՀՄՊ բոլոր վետերաններին մայիսի 5-10-ը էլեկտրագնացքներից անվճար օգտվելու կտրոն է տրամադրում

Հայ վետերանները Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 66-ամյակի կապակցությամբ մայիսի 5-10-ը կարող են անվճար օգտվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի էլեկտրագնացքներից:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՀԿԵՈւ-ում գործում են Երևան-Արմավիր-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Պեմզաշեն ներհանրապետական էլեկտրագնացքները: