2 մայիսի 2011 - 17:05 AMT
Իրանում ձերբակալվել է Ահմադինեժադի աշխատակազմի աշխատակիցը

Իրանի քարոզիչների ասոցիացիայի ղեկավար Աբբաս Ամիրիֆարը ձերբակալվել է իմամ Մեհթիի մասին ֆիլմի նկարահանումներին աջակցելու համար, հայտնում են mashreghnews.ir և tabnak.ir պորտալները:

Ֆիլմում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեին ներկայացված է որպես Սադդամ Հուսեյնի մարմնավորում, իսկ նախագահ Ահմադինեժադը՝ որպես Շուայբա իբն Սալեհի: Ըստ շիաների հավատքի, այդ երկու անձինք կօգնեն իմամ Մեհթիին ազատել աշխարհը լծից ու բռնությունից: Իրանի կրոնական գործիչներից շատերը դեմ են արտահայտվել այդ ֆիլմի նկարահանմանը: