2 մայիսի 2011 - 17:07 AMT
Բեն Լադենի մահվան կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն ուժեղացված է

«Բեն Լադենի ոչնչացումը մեծ հաղթանակ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև բոլոր ժողովրդների համար: Մենք շատ ուրախ ենք այդ նորությանը: Բեն Լադենը չարաշահում էր աշխարհի ամենախոշոր կրոններից մեկի՝ իսլամի անունն ու միջկրոնական պառակտում էր սերմանում»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը մասնակիորեն ուժեղացված է: «Դա արվում է ԱՄՆ բոլոր դեսպանատներում: Ես ու իմ աշխատակիցները մեզ այստեղ լավ ենք զգում անվտանգության տեսակետից»,-ասել է Բրայզան, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով, դեսպանատան աշխատակիցներին ոչինչ չի սպառնում