2 մայիսի 2011 - 17:11 AMT
Բրայան Ֆոլ. Հայաստանը «գերազանց» գնահատական է ստանում ԵՄ հետ Ասոցիացիայի մասին բանակցություններում

ԵՄ հետ երկրների համագործակցությունը կառուցվում է յուրաքանչյուր հարավկովկասյան երկրի համար առանձին վերցրած: ԵՄ-ն մտադիր չէ «ընդհանուր համազգեստ» ստեղծել բոլոր այդ պետությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը:

«Հայաստանի դեպքում մենք համոզված ենք, որ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնված է ոչ թե արտասահմանցիների, այլ հենց Հայաստանի քաղաքացիների համար: Մեր գործն է առաջարկել ԵՄ հետ համագործակցության հնարավորություններ: Հայաստանը, կարելի է ասել, «գերազանց» գնահատական է ստանում Ասոցիացիայի մասին համաձայնագրի կնքման բանակցային գործընթացում, բայց, իհարկե, առջևում Հայաստանին սպասում են բանակցությունների ոչ պակաս կարևոր կետեր»,- ասել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը:

Բրայան Ֆոլի հետ հարցազրույցի տեքստն ամբողջությամբ