2 մայիսի 2011 - 17:36 AMT
Տիգրան Ղարամյանը ֆրանսիական Լիլ քաղաքում միջազգային բաց առաջնության հաղթող է դարձել

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանի հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացված օփենը: Ղարամյանն առանց պարտության անցկացրեց մրցաշարը և 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:

Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաև գրոսմայստեր Օլեգ Կորնեևը (Ռուսաստան), միջազգային վարպետ Յանիկ Գոզոլին (Ֆրանսիա), գրոսմայստեր Նիկիտա Մայորովը (Բելառուս), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: