2 մայիսի 2011 - 17:39 AMT
Մեծ Բրիտանիան արտաքսել է Լիբիայի դեսպանին, Թուրքիան փակել է դեսպանատունը Տրիպոլիում

Բրիտանիան արտաքսում է Լիբիայի դեսպանին այն բանից հետո, երբ Քադաֆիի կողմնակիցներից կազմված ագրեսիվ ամբոխը գրոհեց Տրիպոլիում բրիտանական դեսպանատունը:

Իր հերթին Թուրքիան փակեց իր դեսպանատունը Տրիպոլիում: Ըստ Ահմեդ Դավութօղլուի, դեսպանատան փակման մասին որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի դեսպանատների վրա հարձակումներից հետո: