2 մայիսի 2011 - 17:45 AMT
Դավիթ Նալբանդյանն ATP վարկանիշում շարունակում է 23-րդ հորիզոնականը զբաղեցնել 1445 միավորով

ATP (Թենիսի միջազգային ասոցիացիա) մայիսի 2-ին հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պահպանել է իր դիրքքերը: Նա շարունակում է 23-րդ հորիզոնականը զբաղեցնել 1445 միավորով:

Ամենայն հավանականությամբ Նալբանդյանը բաց կթողնի Մասթերսը Հռոմում, քանի որ չի հասցրել վերականգնվի մարտի 11-ին ունեցած վիրահատությունից հետո: Թենիսիստը պատրաստվում է Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչին, որտեղ Արգենտինայի հավաքականի հակառակորդը Ղազախստանի հավաքականն է լինելու:

ATP վարկանիշով աշխարհի լավագույն թենիսիստը Ռաֆայել Նադալն է (Իսպանիա)` 11 915 միավորով, երկրորդ տեղում Նովակ Ջոկովիչն է (Սերբիա) 9710 միավորով, իսկ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 8690 միավորով երրորդ տեղն է զբաղեցնում: