3 մայիսի 2011 - 08:33 AMT
Օդի աղտոտվածության պատճառով Լոնդոնը կարող է վճարել ՄՕԿ-ին 175 մլն ֆունտ

Լոնդոնում օդի աղտոտվածության խնդիրն այնքան սուր է դրված, որ 2012-ին «ամենականաչ» օլիմպիական խաղերից առաջ անհրաժեշտ է կոշտ միջոցներ ձեռնարկել դրա լուծման համար: Այլապես անխուսափելի է 175 մլն ֆունտ ստերլինգ տուգանքը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից:

ՄՕԿ-ը կարող է պահել խաղերի հեռարձակման կանխատեսվող եկամուտների 25 տոկոսը, եթե գերազանցվեն ԵՄ կողմից հաստատված մթնոլորտային աղտոտվածության սահմանները: