3 մայիսի 2011 - 12:11 AMT
Կոալիցիոն հայտարարության նպատակը Ռոբերտ Քոչարյանին դուրս մղելն էր Հայաստանի քաղաքական դաշտից

Կոալիցիոն հայտարարության նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դուրս մղելն էր Հայաստանի քաղաքական դաշտից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է քաղաքագետ Արմեն Աղայանը: Քաղաքագետն ընդգծել է, որ կոալիցիոն հայտարարությունը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի կարող հույսեր կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Քաղաքագետը հավելել է նաև, որ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած որոշ շրջանակներ, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը, ցանկանում են վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին, նրա վրա բարդելով ողջ պատասխանատվությունը 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար: Ըստ նրա, նրանց նպատակն է կանխել երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, հետագայում Սերժ Սարգսյանից իշխանությունը ժառանգելու համար: Նա նաև նշել է, որ Քոչարյանի դեմ է տրամադրված նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ցանկանում է, որ Քոչարյանն ու 2008թ. մարտի 1-ը ժողովրդի հիշողությամն մեջ ստվերեն իր վարքը 1996թ.: