Մայիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 374.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 374 դրամ:
Մայիսի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 371.82 դրամ` մայիսի 2-ի համեմատ ավելանալով 1.14 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 550.67 դրամ` ավելանալով 1.47 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.09 կետով` կազմելով 13.61 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: