3 մայիսի 2011 - 19:09 AMT
Էրդողանը Քադդաֆիին կոչ է անում լքել Լիբիան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին կոչ է արել անհապաղ լքել իր պաշտոնը և հեռանալ Լիբիայից հանուն այդ երկրի ապագայի: Նրա խոսքով, Լիբիայում խաղաղության և հանդարտության ապահովմանն ուղղված` Անկարայի նախաձեռնությունները նկատի ունենալու փոխարեն Քադդաֆին, ցավոք, ընտրեց այլ ճանապարհ` արյունահեղության և ճնշման: «Լիբիան Քադդաֆիի ընտանիքի սեփականությունը չէ: Լիբիայում հենց լիբիացիների արյունն է թափվում: Իսկ եղբայրների արյան վրա արդար աշխարհ կառուցելն անհնար է»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է NTV-ն: