4 մայիսի 2011 - 08:26 AMT
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Fed Cup-ի առաջին խաղում կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ

Մայիսի 4-ին Կահիրեում մեկնարկում է թենիսի Fed Cup-ը եվրոաֆրիկյան գոտու B ենթախմբի երկրորդ խմբում: Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Անի Ամիրաղյանը, Նունե Խաչատրյանը, Օֆելյա Պողոսյանը և թիմի կապիտան Աննա Մովսիսյանը:

Վրացական թիմում հանդես կգան Աննա Տատիշվիլին, Սոֆիա Շապատավան, Տատիա Միկաձեն, Եկատերինա Կորդոձեն և Լալի Զերեկիձեն, հաղորդում է Fed Cup-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումները կմեկնարկեն երևանյան ժամանակով 12:00-ին:

B ենթախմբում մայիսի 4-ին կհանդիպեն նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի հավաքականները: