4 մայիսի 2011 - 14:37 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տիգրան Սարգսյանը դեմ չէ, որպեսզի մայիսի 16-ին նշվի Հայ ուսանողության օրը

Երևանի պետական համալսարանի ուսանողները նախաձեռնությամբ դիմել են Հայաստանի կառավարություն մայիսի 16-ը որպես Հայ ուսանողության օր նշելու համար` չնայած նրան, որ նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողի միջազգային օր:

Մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ուսանողները հետաքրքրվել են այդ նախաձեռնության իրագործման գործընթացի մասին, վարչապետը նշել է, որ դեմ չէ, որպեսզի Հայաստանն ունենա ուսանողի իր օրը: Նա ասել է, որ անհրաժեշտ է ստանալ բոլոր բուհերի հավանությունը, սակայն այս փուլում այդ ուղղությամբ ակտիվություն չի նկատվում:

ՖՈՏՈՇԱՐՔ