4 մայիսի 2011 - 14:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Զուրաբյանը հերքել է իշխանությունների և ՀԱԿ-ի գաղտնի բանակցությունների մասին լուրերը

Հայ ազգային կոնգրեսը բանակցություններ չի վարում իշխանությունների հետ ամերիկյան դեսպանի միջնորդությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Իշխանությունների հետ բանակցություններ չեն ընթանում, և ցանկանում եմ կոչ անել բոլոր ԶԼՄ-ներին դադարեցնել այս թեմայով շահարկումները»,- ասել է նա և հավելել, որ իշխանությունների հետ բանակցություններ հնարավոր են միայն «քաղբանտարկյալների» ազատ արձակումից հետո:

ՀԱԿ համակարգողը մեկնաբանել է նաև իշխանությունների հետ ընդդիմության երկխոսություն սկսելը: Նրա խոսքերով, իշխանությունները մինչև ապրիլի 28-ի ցույցը կատարել են ընդդիմության 3 պահանջներից երկուսը, իսկ Սերժ Սարգսյանի խոսքերից հետևել է, որ քաղբանտարկյալները շուտով ազատ են արձակվելու: Նա նշել է նաև, որ լայն հասարակայնությունը և միջազգային հանրությունը չէին հասկանա ՀԱԿ-ին, եթե նա ձևական առիթի պատճառով հրաժարվեր երկխոսություն սկսել իշխանության հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ