Հայաստանը դրական է գնահատում պաշտոնական Վիլնյուսի ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու ցանկությունը: Այդ մասին Երևանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասել է նախագահը:
ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնել այն առիթով, որ Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ հանդես գալով հայտարարություններով, որոնք հակասում են բանակցային գործընթացին: «Ադրբեջանը որպես մարտավարություն է ընտրել ձգձգման քաղաքականությունը և հարմար պահի է սպասում ռազմական արկածախնդրության դիմելու համար»,-ասել է Սարգսյանը:
Հայաստանի նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի նախագահի ջանքերն, ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հայտարարելով, որ Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները: «Մենք անհրաժեշտ ենք համարում փոխզիջումների որոնումը, սակայն նման ցանկություն պետք է դրսևորի նաև Ադրբեջանը»,-ասել է նախագահը: