4 մայիսի 2011 - 17:20 AMT
Թուրք մասնագետը կմասնակցի Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովին

Մայիսի 6-7-ը Գյումրիում տեղի կունենա «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» խորհագրով միջազգային գիտաժողովը` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնի շրջանակներում: Գիտաժողովին մասնակցելու է Թուրքիայի Բաթմանի համալսարանի գիտական քարտուղար Իքրամ Քալիմը, ով ներկայացնելու է «Մեկ խոհանոցի երկու համերը» խորագրով զեկույցը: Բացի դրանից,զեկույցներով ելույթ կունենան Երևանի պատական կոնսերվատորիայի Երևանի և Գյումրու մասնաճյուղերի ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությունները: