4 մայիսի 2011 - 18:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման իր փորձով, հայտնել է Դալյա Գրիբաուսկայտեն

Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Այդ մասին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

«Եվրաինտեգրման գործընթացն այնքան օգտակար կլինի Հայաստանի համար, որքան Լիտվայի համար էր: Այն կօգնի ձեզ բարեփոխումներ իրականացնել, բարելավել քաղաքացիների կյանքի որակը: Ես շնորհավորում եմ Հայաստանին ԵՄ հետ բանակցությունների 2 գլուխներն ավարտելու կապակցությամբ»,- ասել է Լիտվայի նախագահը: Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ Լիտվան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման իր փորձով, որը կուտակել է ԵՄ-ում ինտեգրվելու գործընթացում:

ՖՈՏՈՇԱՐՔ