5 մայիսի 2011 - 12:07 AMT
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ՀՄՊ հայ վետերաններին հաղթանակի տոնի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին մայիսի 9-ի կապակցությամբ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի օրվա` ռուս ժողովրդի սրբազան տոնի առթիվ: Դուք և մեր միլիոնավոր ընկերները ծանրագույն պայմաններում մոտեցրել եք մեծ հաղթանակը: Այդ սխրանքը միշտ հայրենիքին ծառայելու և գերագույն քաղաքացիական պատասխանատվության օրինակ է լինելու: Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»: