5 մայիսի 2011 - 13:59 AMT
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը մայիսի 9-11 կլինի Երևանում

Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Է‎ֆտիմիուն: ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պարոն Է‎ֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: