5 մայիսի 2011 - 14:58 AMT
«Երևան» ԲԿ-ն անվճար ծառայություններ կտրամադրի ազատամարտիկների հարազատներին

Արդեն երեք տարի է «Երևան» բժշկական կենտրոնը մայիս ամսին անվճար բժշկական ծառայություններ է տրամարդում արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը: Նրա խոսքերով, կենտրոնն անվճար հետազոտություն է անցկացնում և անհրաժեշտության դեպքում վիրահատություն կատարում: Նա նշել է, որ ամեն տարի կենտրոն դիմող մարդկանց թիվն ավելանում է:

«Առաջին տարին մեզ դիմել է 420 մարդ, անցյալ տարի նրանց թիվը կազմել է 700»,- ասել է Տոնոյանը և հավելել, որ մարդիկ վստահում են կենտրոնին: Միաժամանակ, նա նշել է, որ այս տարի հետազոտման համար արդեն գրանցվել է 382 մարդ: Կենտրոնի տնօրենը հաղորդել է, որ գրանցումը շարունակվելու է մինչև մայիսի 20-ը: Սակայն նա նշել է, որ ակցիան ավարտվելու է այն ժամանակ, երբ կհետազոտվի վերջին հիվանդը: