5 մայիսի 2011 - 15:14 AMT
ԵՊԼՀ-ում տեղի կունենա Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառում

Մայիսի 6-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու «Առնո Բաբաջանյանի երգերը բրյուսովցիների շուրթերից» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերվպել է ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է հայ երիտասարդներին ծանոթացնել մեծանուն երգահանի կյանքին, ստեղծագործություններին` նրանց մեջ ձևավորելով երաժշտական բարձր ճաշակ: Միջոցառման ընթացքում հնչելու են Ա. Բաբաջանյանի 12 ստեղծագործությունները ԵՊԼՀ ուսանողների և հայակական էստրադայի երգիչ-երգչուհիների կատարմամբ : Համերգին ներկա կլինեն Ա. Բաբաջանյանի հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ տարբեր պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ և ԵՊԼՀ դասախոսներ և բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: