5 մայիսի 2011 - 15:25 AMT
ՌԴ առաջնության ժամանակացույցը փոխվել է Հայաստանի հետ խաղին լավ նախապատրաստվելու համար

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտնել է, որ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Զենիթ»-«Սպարտակ» խաղը 30-ից տեղափոխվել է մայիսի 29-ը, հայտնում է sovsport.ru-ն:

Այդ որոշումը կայացվել է ելնելով ազգային հավաքականի շահերից, որը լրացուցիչ օր է ստացել Հայաստանի հետ խաղին պատրաստվելու համար:

Խաղը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Առաջին խաղն ավարտվեց 0:0 հաշվով: