5 մայիսի 2011 - 15:35 AMT
«Օրանժ Արմենիա» ընկերությունը գնել է Smoke on the Water երգը ներկայացնելու իրավունք

«Օրանժ Արմենիա» ընկերությունը միացել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նախագծին: Կազմակերպությունը վճարելով բավական մեծ գումար, իրավունք է ստացել ներկայացնել Հայաստանում Smoke on the Water երգը:

Deep Purple աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Յան Գիլանը և Black Sabbath-ի վոկալիստ Թոնի Այոմին վերաձայնագրել են Smoke on the Water երգը 1989 թ-ին, որի ողջ հասույթը տրամադրվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածների հիմնադրամին: Այդ ակցիան կրում էր Rock Aid Armenia (Ռոք-օգնություն Հայաստանին) անունը: