Մայիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 550 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 373.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 373.50 դրամ:
Միաժամանակ, մայիսի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 373.16 դրամ` մայիսի 4-ի համեմատ ավելանալով 0.37 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 555.82` ավելանալով 2.19 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 կետով` կազմելով 13.69 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: