Ճամփորդելիս շատերը զրուցարանների կարիք են ունենում։ Ամենից հաճախ զգացվում է մի քանի ստանդարտ բառերի, գնումների վերաբերյալ արտահայտությունների կարիքը։
«TripLingo» ծրագրավորողների խումբը թողարկել է TripLingo 4 ծրագիր, որը նախատեսված է iPhone-ների համար։
Այս ծրագրերը հնարավորություն են տալիս օգտագործողին կազմել արտահայտությունների ցանկ՝ հետաքրքրություններից և գործողություններից բխող։
Օգտագործողին ծրագիրն առաջարկում է համապատասխան հարցեր։ Օրինակ՝ դու ցանկանո՞ւմ ես գնալ գնումների, դու ճամփորդո՞ւմ ես երեխաներիդ հետ, դու հիվանդություններ ունե՞ս։ Երբ ծրագիրը ստանում է այս հարցերի՝ օգտագործողի պատասխանները, սկսում է օգտագործողի համար ստեղծել և դասակարգել արտահայտությունների ցուցակ՝ յուրաքանչյուր արտահայտությունն ու բառը 4 տարբերակով՝ պաշտոնական, ամենօրյա, սլենգային և խենթ։
Ծրագրերը նաև ներառում են յուրաքանչյուր արտահայտության աուդիո ձայնագրությունները։ «TripLingo» 4 ծրագրերը պարունակում են հետևյալ լեզուները՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն։