5 մայիսի 2011 - 20:05 AMT
2010 թվականին մարդու իրավունքների խախտումների համար Թուրքիան 25 մլն եվրո է վճարել

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման համար անցյալ տարի ամենից շատ տուգանք է վճարել Թուրքիան: Իր հաշվետվության մեջ նման տվյալներ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը քաղաքացիների անհատական բողոքներն է դիտարկում և նրանց հատուցումներ նշանակում:

Մարդու իրավունքների խախտումների համար Թուրքիան անցյալ տարի 25 մլն եվրո է վճարել ` հիմնականում քրդերի բողոքների արդյունքում, որոնց մեղադրում են սեպարատիստական գործունեության մեջ: Երկրորդ տեղը կիսում են Ռումինիան և Ռուսաստանը, որոնք յուրաքանչյուրը մոտ 7,5 միլիոն եվրո է վճարել անցյալ տարի: Երրորդ և չորրորդ տեղերում են համապատասխանաբար Իտալիան և Պորտուգալիան, հաղորդում է Ազատություն Ռադիոկայանը: