5 մայիսի 2011 - 20:22 AMT
Օնտարիո շրջանի օրենսդիրը մասնակցել է Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ակցիային

Մայիսի 3-ին դ-ր Օնտարիոյի օրենսդրական վեհաժողովի պատգամավոր Հելենա Յաչեկը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտաարությամբ և շնորհակալություն հայտնել Կանադայի հայ համայնքին նրա աշխատանքի համար: Դ-ր Յաչեկը նաև մասնակցել է ապրիլի 23-ին Օնտարիոյում հայ երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված և Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ակցիային:

«Հելենա Յաչեկը հայ համայնքի վաղեմի բարեկամն է, և մենք շնորհակալ ենք նրան աջակցության համար»,- ասել է Տորոնտոյի Հայ Դատի Հանձնախմբի (ANCT) անդամ Մարկ Աթիկյանը: