6 մայիսի 2011 - 09:49 AMT
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այցելեց Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Մայիսի 5-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոն այցելեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նախագահը շրջայց կատարեց ցուցասրահներում, կենտրոնի բացօթյա «Երեք սուզորդների հարթակից» դիտեց Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրառում կատարեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տպավորությունների գրքում: «Սա hրաշալի մի կոթող է` մշակույթի, հայ ժողովրդի և ապագայի», - ասված է նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի մակագրության մեջ:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն աշխատանքային այցով գտնվում է Հարավային Կովկասում: Ներկայումս Լիտվան նախագահում է ԵԱՀԿ-ում: Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում Դալյա Գրիբուսկայտեն կատարեց նաև մի շարք մշակութային այցելություններ, այդ թվում` Գաֆեսճյան արվեստի կենտրոն: