Բեռլինում ռեստորանի սեփականատեր, էթնիկ թուրք Ադնան Օրալը ցանկանում է «Հումանիզմի հուշարձանը» տեղափոխել Կարսից Գերմանիայի մայրաքաղաք: Ինչպես գրում է SPIEGEL-ը, Օրալը մտադիր է վերականգնել հուշարձանը: Ադնան Օրալի խոսքերով, Թուրքիայի վարչապետն իրավունք չուներ անհարգալից խոսել արվեստի ստեղծագործության մասին: «Եվրոպայում չէր կարող նման բան պատահել»,- նշել է նա:
2011-ի հունվարին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը հուշարձանն անվանել է «անճոռնի» և հրահանգ տվել, որպեսզի այն ապամոնտաժեն: Մեհմեդ Աքսոյի երկու 35-մետրանոց արձանները խորհրդանշում են հայ-թուրքական բարեկամությունը:
Օրալն ասել է, որ հուշարձանը տեղափոխելու է հայերի օգնությամբ և դա, նրա օգնությամբ դժվար է լինելու: «Սկզբից ես այն կգնեմ, իսկ հետո թույլտվություն կխնդրեմ այն տեղափոխելու համար: Այդ ամենից հետո 1915-ի Հայոց ցեղասպանության մասին հիշող գերմանացիները կօգնեն ինձ: Ես գիտեմ, որ Գերմանիան իմացել է Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման մասին, բայց ոչինչ չի արել սպանդը դադարեցնելու համար»,- ասել է Օրալը:
Կարսում «Հումանիզմի հուշարձանն» արդեն մասնակի ապամոնտաժվել է` չնայած թուրք մտավորականության բողոքին: