6 մայիսի 2011 - 13:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ժիրայր Սեֆիլյան. Իշխանությունների հետ շփումով ՀԱԿ-ը կորցնում է իր ընտրազանգվածը

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 3 տարի հրաժարվել է երկխոսություն սկսել ընդդիմության հետ, քանի որ չէր կարծում, որ ընդդիմությանը հաջողվելու է պահպանել իր ընտրազանգվածը և փողոցներում ավելի քան 100.000 մարդ հավաքել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է արցախյան պատերազմի վետերան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքերով, իշխանությունները որոշել են երկխոսություն սկսել ընդդիմության հետ, որպեսզի 2013-ին ընտրություններն անաղմուկ ընթանան: «Իշխանությունների հետ ցանկացած շփում միայն վնասում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, որը նման գործողություններով օրեցօր կորցնում է իր ընտրազանգվածը»,- ասել է նա:

Միաժամանակ, Սեֆիլյանը նշել է, որ իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու արդյունքում ՀԱԿ-ը տեղ է ստանալու Հայաստանի խորհրդարանում, սակայն Սեֆիլյանի խոսքերով առյուծի բաժինը մնալու է ՀՀԿ ձեռքերում: «Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի զիջի խորհրդարանում տեղերի 75 տոկոսը»,- համոզված է Սեֆիլյանը` կոչ անելով այլ ընդդիմադիր կուսակցություններին չհետևել ՀԱԿ-ի օրինակին:

ՖՈՏՈՇԱՐՔ